2011 թվականին մեր Երևանյան գրասենյակը ստացավ իր առաջին պատվերը: Այդ ժամանակից սկսած` պրոֆեսիոնալ թարգմանիչներից կազմված մեր թիմը զգալիորեն ընդլայնվել է, ընդգրկվել են նեղ մասնագետներ, որոնք աշխատում են խիստ հազվագյուտ լեզուներով: Թարգմանչական ընկերության աշխատանքը համապատասխանում է ISO 9001:2008 չափորոշիչներին:
Մեր ընկերության մատուցած ծառայություններից ամենահասանելին առցանց թարգմանություններն են, որոնց շնորհիվ թարգմանություն ստանալը դարձել է ավելի հեշտ և հարմար, իսկ ծառայությունը` հասանելի ավելի մեծ թվով մարդկանց: Մեզ համար առաջնայինը ոչ թե առավելագույն եկամուտ ստանալն է, այլ պատվիրատուների բանակի ընդլայնումը: Կարևորագույն խնդիրը պատվիրատուին սպասված արդյունքը ճիշտ ժամանակին ներկայացնելն է: Յուրաքանչյուր գործ կատարվում է չափազանց արագ և բարձր որակով` անկախ ուղղվածությունից` լինի դա փաստաթղթերի թարգմանություն, կուրսային աշխատանք, խոշոր միջազգային կազմակերպության պայմանագիր, ֆիլմի կամ տեսանյութի թարգմանություն:
Մեզ մոտ կարող եք պատվիրել ցանկացած ոլորտին վերաբերող շտապ թարգմանություններ.
Մենք առաջարկում ենք նաև մեզ մոտ պատվիրել հետևյալ բնույթի թարգմանություններ.
Մեր պրոֆեսիոնալ թարգմանիչների բարձրորակ թարգմանությունների դիմաց մենք սահմանել ենք շատ ցածր գներ: Անհատների կողմից մեծածավալ նյութերի պատվերների և կազմակերպությունների կողմից կատարված պատվերների համար մենք ունենք զեղչերի ճկուն համակարգ: Մեր ընկերության առավելություններից է նաև մեծաթիվ պրոֆեսիոնալ թարգմանիչների առկայությունը, ուստի եթե ձեզ մերժել են մեկ այլ թարգմանչական ընկերությունում, ապա մենք մեծ սիրով կարճ ժամանակում և նվազագույն արժեքով կկատարենք ձեր պատվերը: Բարձր որակը երաշխավորում ենք:
Մեր ընկերությունում տեքստի թարգմանություն պատվիրելու համար պետք է կատարել մի քանի պարզ քայլ: Դուք ստիպված չեք այլևս դրա համար դուրս գալ տնից, լրացուցիչ ժամանակ և ֆինանսական միջոցներ ծախսել մեր գրասենյակ հասնելու համար: Ընդամենը անհրաժեշտ է`
ԷՅ ՋԻ թարգմանչական ընկերություն ` մենք հասանելի և մատչելի ենք դարձնում պրոֆեսիոնալ թարգմանիչների ծառայությունները: