Մեր մասին

ԷՅ ՋԻ թարգմանչական ընկերություն` արագություն եվ բարձր որակ` ամենացածր գներով:

Бюро переводов

  2011 թվականին մեր Երևանյան գրասենյակը ստացավ իր առաջին պատվերը: Այդ ժամանակից սկսած` պրոֆեսիոնալ թարգմանիչներից կազմված մեր թիմը զգալիորեն ընդլայնվել է, ընդգրկվել են նեղ մասնագետներ, որոնք աշխատում են խիստ հազվագյուտ լեզուներով: Թարգմանչական ընկերության աշխատանքը համապատասխանում է ISO 9001:2008 չափորոշիչներին:

Առցանց թարգմանությունների ծառայություն,որը հասանելի է բոլորին

Մեր ընկերության մատուցած ծառայություններից ամենահասանելին առցանց թարգմանություններն են, որոնց շնորհիվ թարգմանություն ստանալը դարձել է ավելի հեշտ և հարմար, իսկ ծառայությունը` հասանելի ավելի մեծ թվով մարդկանց: Մեզ համար առաջնայինը ոչ թե առավելագույն եկամուտ ստանալն է, այլ պատվիրատուների բանակի ընդլայնումը:   Կարևորագույն խնդիրը պատվիրատուին սպասված արդյունքը ճիշտ ժամանակին ներկայացնելն է: Յուրաքանչյուր գործ կատարվում է չափազանց արագ և բարձր որակով` անկախ ուղղվածությունից` լինի դա փաստաթղթերի թարգմանություն, կուրսային աշխատանք, խոշոր միջազգային կազմակերպության պայմանագիր, ֆիլմի կամ տեսանյութի թարգմանություն:

Մեզ մոտ կարող եք պատվիրել ցանկացած ոլորտին վերաբերող շտապ թարգմանություններ.

  • բժշկական,
  • տեխնիկական,
  • գեղարվեստական,
  • իրավաբանական:

Մենք առաջարկում ենք նաև մեզ մոտ պատվիրել հետևյալ բնույթի թարգմանություններ.

  • անձնական փաստաթղթեր (անձնագիր, վարորդական իրավունք, վկայականներ, տեղեկանքներ, դիպլոմներ և այլն),
  • գովազդային նյութեր (բուկլետներ, թռուցիկներ, վահանակներ, ցանկացած տեսակի  պրոմո-նյութեր),
  • կորպորատիվ կայքեր, ինտերնետ-խանութներ, ֆորումներ, պորտալներ` իրենց համապատասխան տեղադրմամբ: 

Մեր պրոֆեսիոնալ թարգմանիչների բարձրորակ թարգմանությունների դիմաց մենք սահմանել ենք շատ ցածր գներ: Անհատների կողմից մեծածավալ նյութերի պատվերների և կազմակերպությունների կողմից կատարված պատվերների համար մենք ունենք զեղչերի ճկուն համակարգ: Մեր ընկերության առավելություններից է նաև մեծաթիվ պրոֆեսիոնալ թարգմանիչների առկայությունը, ուստի եթե ձեզ մերժել են մեկ այլ թարգմանչական ընկերությունում, ապա մենք մեծ սիրով կարճ ժամանակում և նվազագույն արժեքով կկատարենք ձեր պատվերը: Բարձր որակը երաշխավորում ենք: 

Ինչպե՞ս պատվիրել տեքստի թարգմանություն ԷՅ ՋԻ թարգմանչական ընկերությունում

Մեր ընկերությունում տեքստի թարգմանություն պատվիրելու համար պետք է կատարել մի քանի պարզ քայլ: Դուք ստիպված չեք այլևս դրա համար դուրս գալ տնից, լրացուցիչ ժամանակ և ֆինանսական միջոցներ ծախսել մեր գրասենյակ հասնելու համար: Ընդամենը անհրաժեշտ է`

  • լրացնել մեր կայքում  ներկայացված  թերթիկը,
  • նշել թարգմանության ձեզ համար ցանկալի կետերը ,
  • նշել տեքստի ձեզ համար ցանկալի կամ անհրաժեշտ ձևաչափը (ֆորմատը),
  • սպասել մինչև ձեր պատվերը հաստատվի,
  • կատարել կանխավճար ` համապատասխան գնացուցակի և սպասարկման պայմանների,
  • ստանալ պատրաստի ամբողջական թարգմանությունը,
  • վճարել մնացած գումարը:

ԷՅ ՋԻ թարգմանչական ընկերություն մենք հասանելի և մատչելի ենք դարձնում պրոֆեսիոնալ թարգմանիչների ծառայությունները: