Մեր աշխատակիցները

Մենք ուրախ ենք Ձեզ ներկայացնել մեր աշխատակիցներին և փորձառու թարգմանիչներին, որոնց մեծ մասը լեզվակիրներ են:

Մեր բոլոր թարգմանիչները ունեն երկար տարիների աշխատանքային փորձ: 8 տարիների ընթացքում մենք կարողացել ենք ներգրավել բացառապես հմուտ և գրագետ թարգմանիչների, որոնք իրենց կատարած աշխատանքով ներգրավել են բազմաթիվ հաճախորդների ու գործընկերների:

Շատ հաճախ, որակյալ թարգմանության համար, անհրաժեշտ է լինում թարգմանչի մասնագիտական այլ որակավորում: Դա վերաբերում է հիմնականում տեխնիկական, բժշկական, իրավաբանական թարգմանություններին: Եվ այստեղ էլ հպարտորեն կարող ենք նշել, որ մեր թարգմանիչներից շատերը ունեն նեղ մասնագիտական կրթություն և հաջողությամբ կարողանում են կատարել նեղ մասնագիտական տեքստերի թարգմանություն:

Մեր ընկերությունը առաջարկում է Ձեզ թարգմանություններ աշխարհի գրեթե բոլոր լեզուներով: 

Մենք ուրախ կլինենք Ձեզ տեսնել մեր հաճախորդների բանակում: