Համագործակցություն

Էյ Ջի թարգմանչական ընկերությունը սիրով հրավիրում է համագործակցության թե կորպորատիվ հաճախորդներին և թե ֆիզիկական անձանց: Մենք պատրաստ ենք համագործակցել ցանկացած ոլորտի կազմակերպություններ հետ, մատուցելով բարձրակարգ ծառայություններ:

Մեր թարգմանչական ընկերության գլխավոր նպատակը մեր հաճախորդներին հարմարավետ պայմաններով բարձրորակ աշխատանք հանձնելն է: Մեծ ուրախությամբ կարող ենք արդեն նշել, որ այդ ուղղությամբ մենք արդեն հասել ենք զգալի հաջողությունների, ինչն էլ ապացուցում է մեր թարգմանչական ընկերության երկարաժամկետ համագործակցությունը մի շարք հաճախորդների հետ:

Մեր թարգմանչական ընկերության կողմից մատուցվող ծառայությունների որակի էլ ավելի բարձրացման և ծառայությունների ընդլայնման ուղղությամբ մշտապես աշխատանքներ են տարվում, և հարկ ենք համարում նշել, որ մենք միշտ մեծ ուրախությամբ պատրաստ ենք անել ամեն ինչ նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդների բոլոր պահանջները և ցանկությունները բավարարելու համար:

Մեր մշտական հաճախորդների թվում են մի քանի ճանաչված բանկեր, առևտրային կազմակերպություններ, ապահովագրական ընկերություններ, գիտահետազոտական կենտրոններ և այլն: