Հաճախակի տրվող հարցեր

Ոչ: Միակ բանը, որից կախված է արժեքը, դա լեզվային զույգն է: Բանը նրանում է, որ ընկերությունում աշխատում են տարատեսակ լրացուցիչ մասնագիտացումներով թարգմանիչներ:
Մենք միասնական գնացուցակ ենք սահմանում` անկախ այն բանից, թե որ ուղղությամբ է կատարվում թարգմանությունը:Այդ պատճառով անգլերենից և հակառակ ուղղությամբ թարգմանությունն ունի միևնույն արժեքը:
Թարգմանության ձևավորումը չխմբագրվող ձևաչափի փոխակերպումն է խմբագրվողի: Այն անհրաժեշտ է, որպեսզի թարգմանված փաստաթուղթն ունենա նույն տեսքը, ինչ և բնագիրը:
Իհարկե, մենք ընդունում ենք շտապ պատվերներ: Սակայն, մենք չենք կարող երաշխավորել, որ բացարձակապես ցանկացած աշխատանք կկատարվի մեկ ժամվա ընթացքում, դա ուղղակի անհնարին է:
Ոչ մի դեպքում: Մենք չենք օգտագործում որևէ ավտոմատ ծառայություն, չէ որ գլխավորը մեզ համար պատրաստի աշխատանքի որակն է:
Ոչ, մեծ պատվերների դեպքում մենք փուլային վճարման հնարավորություն ենք տալիս: Համագործակցության պայմանները համաձայնեցնելուց հետո Դուք վճարում եք 50%-ը, իսկ աշխատանքի վերջնական ընդունումից հետո` մնացած մասը:
Ձեր հարմարավետության համար մենք կիրառում ենք ստանդարտացված հաշվարկներ: Գնացուցակում նշված է բնագրի մեքենայագիր տեքստի A4 ձևաչափի 1 էջի, կամ 1800 նիշի արժեքը:
Կայքի տեղայնացումը տարբերվում է սովորական թարգմանությունից նրանով, որ մենք ոչ միայն մեկնաբանում ենք բառերն ու նախադասությունները, այլև օպտիմիզացնում ենք տեքստերը՝ որոնողական համակարգերում ռեսուրսի այլալեզու տարբերակի առաջխաղացման համար:
Մենք չենք սահմանափակում մեր հաճախորդներին և կարող ենք թարգմանել անգամ տեքստի մեկ պարբերությունը կամ նախադասությունը, չէ որ երբեմն դա շատ կարևոր է գործընկերների հետ շփման կամ այլ նպատակների համար:
Մեր ընկերությունն աշխատում է ցանկացած ձևաչափի հետ: Գրավոր թարգմանությունները կատարվում են ձեռագիր տեքստերից, գրքերից, ամսագրերից, տպագիր թերթերից, փաստաթղթերից, էլեկտրոնային ֆայլերից (*pdf և այլն) և այլ կրիչներից:
Մենք ընդունում ենք հայտեր առցանց ռեժիմով, ինչի համար Դուք պետք է պարզապես տրամադրեք մեզ նյութը Ձեզ հարմար ցանկացած եղանակով (հայտի ձևի, էլեկտրոնային փոստի միջոցով և այլն):
Համաձայն <<Լիցենզավորման մասին>> ՀՀ օրենքի թարգմանչական ընկերությունը լիցենզավորման կարիք չունի:Բայց մենք պարտադիր կարգով հաստատում ենք մեր աշխատանքը թարգմանչի կոնտակտային տվյալներով և ստորագրությամբ կնիքով: Սովորաբար դա էլ ենթադրվում է, երբ պահանջվում է <<հավաստագրված թարգմանություն>>:
Էյ Ջի թարգմանչական ընկերությունը հաճախորդակողմնորոշված ընկերություն է և ձգտում է առաջարկել աշխատանքի շահավետ պայմաններ:
Ոչ, հենց դրա համար բնագիրը պետք չէ ներկայացնել: Եթե թարգմանությունը կատարվել է փաստաթղթի կրկնօրինակով, ապա դա էլ կցվում է փաստաթղթին, որից հետո ներկայացվում նոտարին վավերացում կատարելու համար:
Մինչ ծավալուն նախագծի վերջնական վճարումը մենք կառաջարկենք Ձեզ ծանոթանալ տեքստի առաջին էջին:

 
Հարց ուղղել
Ունե՞ք հարցեր
Ուղարկեք մեզ նամակ.
Կցել ֆայլ

Приступая к заполнению формы, я подтверждаю, что ознакомлен с положением об обработке и защите персональных данных