Էյ Ջի թարգմանչական ընկերությունը Ձեզ է առաջարկում փաստաթղթերի հաստատում Ապոստիլի միջոցով մատչելի գներով և շատ սեղմ ժամկետներում: Ապոստիլը հաստատում է փաստաթղթերի օրինականությունն ու հաղորդում դրանց իրավաբանական ուժ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս: Ապոստիլով հաստատմամբ փաստաթղթերն ընդունվում են Հաագայի կոնվենցիայի բոլոր երկրներում և չի պահանջվում լրացուցիչ օրինականացնել և վավերացնել:
սկսած 10000 ֏
*Basic - + բազային ձևավորում
*Business - + բազային ձևավորում + սրբագրում
*Extra - Շտապ + սրբագրում + խմբագրում
Հարգելի այցելու, սույն գնացուցակը չի վերաբերվում նոտարական թարգմանություններին:
Լեզուներ Սակագներ |
BASIC | BUSINESS | EXTRA |
Թարգմանության 1 էջի արժեքը (1800 նիշ բացատներով) | |||
Անգլերեն | 2000 դր. | 2500 դր. | 3500 դր. |
Գերմաներեն | 3000 դր. | 3500 դր. | 4000 դր. |
Ֆրանսերեն | 3000 դր. | 3500 դր. | 4000 դր. |
Հոլանդերեն | 4500 դր. | 5000 դր. | 6000 դր. |
Իսպաներեն | 3500 դր. | 3700 դր. | 4500 դր. |
Իտալերեն | 3500 դր. | 4000 դր. | 4500 դր. |
Պորտուգալերեն | 4000 դր. | 5000 դր. | 6000 դր. |
ԲԱՑԵԼ ԲՈԼՈՐ ԼԵԶՈՒՆԵՐԸ
|
|||
Հյուսիսային Եվրոպա | |||
Դանիերեն | 5000 դր. | 6000 դր. | 7000 դր. |
Նորվեգերեն | 5000 դր. | 6000 դր. | 7000 դր. |
Ֆիներեն | 5000 դր. | 6000 դր. | 7000 դր. |
Շվեդերեն | 5000 դր. | 6000 դր. | 7000 դր. |
ԱՊՀ երկրներ | |||
Բելառուսերեն | 2500 դր. | 3000 դր. | 3500 դր. |
ՈՒկրաիներեն | 2500 դր. | 3000 դր. | 3500 դր. |
Ղազախերեն | 3000 դր. | 3500 դր. | 4000 դր. |
Ղրղզերեն | 3500 դր. | 4000 դր. | 4500 դր. |
Ուզբեկերեն | 3000 դր. | 3500 դր. | 4000 դր. |
Տաջիկերեն | 3500 դր. | 4000 դր. | 4500 դր. |
Թաթարերեն | 3000 դր. | 3500 դր. | 4500 դր. |
Ադրբեջաներեն | 4000 դր. | 4500 դր. | 5000 դր. |
Ռուսերեն | 1500 դր. | 2000 դր. | 2500 դր. |
Մոլդավերեն | 3000 դր. | 3500 դր. | 4000 դր. |
Կենտրոնական և Արևելյան Եվրոպա | |||
Էստոներեն | 4000 դր. | 4500 դր. | 5000 դր. |
Լատիշերեն | 4000 դր. | 4500 դր. | 5000 դր. |
Լիտվերեն | 4000 դր. | 4500 դր. | 5000 դր. |
Լեհերեն | 3500 դր. | 4000 դր. | 5000 դր. |
Չեխերեն | 3500 դր. | 4000 դր. | 5000 դր. |
Սլովակերեն | 4000 դր. | 4500 դր. | 5000 դր. |
Սլովեներեն | 5000 դր. | 5500 դր. | 6000 դր. |
Հունգարերեն | 7000 դր. | 9000 դր. | 11000 դր. |
Բուլղարերեն | 4000 դր. | 5000 դր. | 6000 դր. |
Հարավային Եվրոպա | |||
Հունարեն | 5000 դր. | 6000 դր. | 8000 դր. |
Խորվաթերեն | 5000 դր. | 6000 դր. | 8000 դր. |
Սերբերեն | 5000 դր. | 6000 դր. | 8000 դր. |
Մերձավոր Արևելքի երկրներ | |||
Վրացերեն | 3000 դր. | 4000 դր. | 4500 դր. |
Արաբերեն | 5000 դր. | 6500 դր. | 7000 դր. |
Եբրայերեն | 6000 դր. | 7000 դր. | 8000 դր. |
Թուրքերեն | 4000 դր. | 4500 դր. | 5000 դր. |
Թուրքմեներեն | 5000 դր. | 6000 դր. | 7000 դր. |
Հեռավոր Արևելքի երկրներ | |||
Վիետնամերեն | 8000 դր. | 10000 դր. | 12000 դր. |
Ինդոնեզերեն | 8000 դր. | 10000 դր. | 12000 դր. |
Չինարեն | 4000 դր. | 6500 դր. | 8000 դր. |
Կորեերեն | 5500 դր. | 7000 դր. | 9000 դր. |
Լաոսերեն | 8000 դր. | 12000 դր. | 15000 դր. |
Մալայզիերեն | 8000 դր. | 10000 դր. | 12000 դր. |
Թայերեն | 8000 դր. | 10000 դր. | 15000 դր. |
Պարսկերեն | 4000 դր. | 5000 դր. | 7000 դր. |
Հնդկերեն | 5500 դր. | 6500 դր. | 7000 դր. |
Մոնղոլերեն | 6000 դր. | 7000 դր. | 8000 դր. |
Ֆիլիպիներեն | 10000 դր. | 15000 դր. | 20000 դր. |
Ճապոներեն | 5000 դր. | 6500 դր. | 7000 դր. |
Ապոստիլը հաստատում է փաստաթղթերի օրինականությունն ու հաղորդում դրանց իրավաբանական ուժ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս: Ապոստիլով հաստատմամբ փաստաթղթերն ընդունվում են Հաագայի կոնվենցիայի բոլոր երկրներում և չի պահանջվում լրացուցիչ օրինականացնել և վավերացնել: Ապոստիլով հավաստվում է փաստաթուղթը ստորագրած անձի պաշտոնի, ստորագրության, ինչպես նաև փաստաթղթի վրա դրված կնիքի կամ դրոշմակնիքի իսկությունը:
Ժամանակակից օրենսդրությունն առաջարկում է դնել ապոստիլ փաստաթղթի բնօրինակի կամ նոտարական պատճենի վրա: Որոշ դեպքերում հնարավոր է դրոշմակնիքի կիրառումն առանձին թերթի վրա, որը կցվում է բնօրինակին ամրակների, սոսնձի օգնությամբ: Ապոստիլով հաստատումը կատարվում է լիազոր մարմինների կողմից, օրինակ, Արդարադատության կամ Արտաքին գործերի նախարարության կողմից: Ապոստիլ դնելու համար մուծվում է պետական տուրք, ինչպես նաև գանձվում է լրացուցիչ արտաբյուջետային վճար:
Էյ Ջի թարգմանչական ընկերությունում կարելի է պատվիրել ապոստիլով հաստատում գործող համաձայնագրով ենթադրվող ցանկացած տեսակի փաստաթղթերի համար: Մեր ընկերությունում աշխատում են փորձառու փաստաթղթավարներ, ովքեր կարող են աշխատել մեծ ծավալի տեղեկատվության հետ և ելք գտնել բարդ իրավիճակներից, օրինակ, երբ շատ շտապ անհրաժեշտ է ապոստիլով վավերացում, կամ կնիքը լղոզված է կամ անընթեռնելի:
Ապոստիլով հաստատման արժեքը բավականին մատչելի է, իսկ եթե հաշվի առնել, թե որքան նյարդեր ու ժամանակ Դուք կտնտեսեք` ապա շատ շահավետ է: Ապոստիլով հաստատման համար ընդունվում են հետևյալ փաստաթղթերը`
Եթե Դուք չգտաք Ձեզ անհրաժեշտ փաստաթուղթը ցանկում, ապա զանգահարեք օպերատորին և ճշտեք տվյալ փաստաթղթի վրա ապոստիլ դնելու մասին տեղեկատվությունը: Որպես կանոն, մենք առաջարկում ենք լուծումներ բոլոր դեպքերում:
Փաստաթղթերի վրա ապոստիլ դնելու համար ավելորդ ժամանակ պետք չէ կորցնել: Լրացրեք առցանց հայտը և սպասեք հետադարձ կապի, այնուհետև պայմանավորվեք մասնագետ հետ փաստաթղթերի փոխանցման, վերջնական գնի և աշխատանքի կատարման ժամկետի մասին: