Պայմանագրերի թարգմանություն հայերենից անգլերեն

Թարգմանչական ծառայություն
Առցանց թարգմանիչ

BASIC

BUSINESS

EXTRA

Թարգմանության 1 էջի արժեքը (1800 նիշ բացատներով)

2500 Դ

3000 Դ

3500 Դ

Բացել լրացուցիչ ծառայությունները
Լրացուցիչ ծառայություններ
Նոտարական հաստատում Ապոստիլ
3000 Դ 8000 Դ

Արտասահմանյան ընկերությունների նոր ներկայացուցչական գրասենյակների բացման և արտասահմանում գործող ընկերությունների հետ հարաբերությունների հաստատման շնորհիվ պայմանագրերի թարգմանությունը հայերենից անգլերեն ավելի ու ավելի պահանջված ծառայություն է դառնում: Իհարկե, այն բանից, թե որքան պրոֆեսիոնալ է կատարված տվյալ ծառայությունը, կախված է գործընկերների միջև փոխհասկացվածությունը, համագործակցության արդյունավետությունը և կողմերի կողմից փոխադարձ շահի ստացումը:

Հայերենից անգլերեն պայմանագրերի թարգմանության գործում որոշակի առանձնահատկություններ կան՝ գործնական ոճի պահպանում, եզրույթների ճշգրիտ օգտագործում, սխալներն (ուղղագրական կամ կետադրական) այստեղ բացարձակապես անթույլատրելի են: Առանձին կարևոր ասպեկտը, որը մասնագետը պետք է հաշվի առնի, կայուն կապակցություններն են, որոնցում կողմնորոշվելու համար փորձ է անհրաժեշտ:

Հետևաբար, եթե տեքստերի որոշ տեսակներ կարելի է թարգմանել սեփական ուժերով՝ պարզունակ մակարդակով տիրապետելով օտար լեզվի, ապա իրավաբանական փաստաթղթաբանության հետ աշխատանքը  բացառապես բարձր որակավորում է պահանջում: Օպտիմալ տարբերակ է դիմել թարգմանչական գրասենյակ, որտեղ աշխատում են փորձառու մասնագետներ: Եթե անհրաժեշտ է պատվիրել պայմանագրերի և համաձայնագրերի թարգմանություն հայերենից անգլերեն Երևանում և ցանկացած այլ քաղաքում, հաճախորդների տրամադրության տակ է Էյ Ջի թարգմանչական ընկերությունը:

Ի ՞նչ պահանջներ են ներկայացվում պայմանագրերի թարգմանությանը:

Պայմանագրերի և համաձայնագրերի հայերենից անգլերեն որակյալ թարգմանության համար մասնագետը պետք է ոչ միայն կատարելապես տիրապետի երկու լեզվի, այլև գիտելիքներ ունենա իրավաբանական թեմատիկայի շրջանակներում, կողմնորոշվի բիզնես մշակույթում. մեր աշխատակիցների որակավորումը համապատասխանում է այդ չափանիշներին:

Այսչափ պատասխանատու գործը պետք է վստահվի բանասերներին, ովքեր բազմիցս կատարել են իրավաբանական թարգմանություն և գիտեն պրոֆիլային ոլորտի <<ստորջրյա քարերը>>, յուրացրել են, որ հստակությունն այստեղ աքսիոմ է:

Պատասխանատվությունը պրոֆեսիոնալի ևս մեկ կաևոր հատկանիշ է՝ թարգմանիչը ոչ միայն պետք է իմանա, թե ինչպես թարգմանել պայմանագիրը անգլերեն, այլև պետք է կարողանա վերահսկել սեփական աշխատանքը, հասկանալով, որ դրանից կարող է կախված լինել գործարքի ելքը և ընդհանուր առմամբ պատվիրատուի համբավը:

Երբ խոսքը գնում է իմիջի, ամուր գործնական հարաբերությունների ձևավորման, գործընկերների առջև պատասխանատվության  մասին, պայմանագրի թարգմանությունը համապատասխան մասնագետին հանձնարարելը լիովին արդարացված է:

Ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ձեռք բերել իրավաբանական փաստաթղթերի անգլերեն թարգմանություն առցանց՝ առանց ժամանակի ավելորդ ծախսի:


Если функционал данного сервиса Вам не помог качественно перевести текст, то предлагаем обратиться к нашим специалистам через форму ЗАКАЗАТЬ ПЕРЕВОД

Հարց ուղղել
Ունե՞ք հարցեր
Ուղարկեք մեզ նամակ.
Կցել ֆայլ

Приступая к заполнению формы, я подтверждаю, что ознакомлен с положением об обработке и защите персональных данных