Շվեդերենից հայերեն և հակառակ ուղղությամբ որակյալ թարգմանություն կարող է կատարել միայն իսկական պրոֆեսիոնալը: Լեզվական զույգի առանձնահատկություններից են բարդ մեկնաբանությունները, որոնց դեպքում 2 բառը («առողջական խնդիրներ» կամ, օրինակ, «օզոնային շերտ») մեկ կայուն արտահայտություն է և շվեդերի մոտ ներկայացված է 1 բառով:
Լեզվի առանձնահատկությունները
Շվեդերենի ամենաէական առանձնահատկություններից մեկը բազմաթիվ բարբառների առկայությունն է: Չհասկացված լինելու խնդիրը կարող է առաջանալ անգամ մեկ մեծ քաղաքի երկու բնակիչների միջև, որի շրջաններում հանդիպում է 5-6 բարբառ: Աշխատանքի ընթացքում լեզվաբաններկիրառում են սկանդինավյան խմբի դասական լեզվի ընդհանուր կանոնները:
Շվեդերենից հայերեն և հակառակ ուղղությամբ թարգմանությունը կարող է անհրաժեշտ լինել այն ընկերություններին, որոնք համագործակցում են Շվեդիայի (որտեղ լեզուն պետական է), Ֆինլանդիայի կամ Եվրամիության երկրների կազմակերպությունների հետ: Հաճախ թարգմանության ժամանակ հարկ է լինում բառացիորեն գուշակել բառերի նշանակությունը, քանզի դրանք մեծ կախում ունեն թեմատիկ ուղղվածությունից: Այլ առանձնահատկություններն են՝
- 2 սեռերի առկայությունը,
- երկբարբառների բացակայությունը,
- քերականության պարզ կանոնները,
- շեշտադրության բացակայությունը:
Էյ Ջի թարգմանչական ընկերությունում շվեդերենից հայերեն կամ հակառակ ուղղությամբ թարգմանություն պատվիրելիս Դուք հանձնում եք անձնական նամակագրությունը, պաշտոնական փաստաթղթերը, առևտրային կազմակերպության կանոնակարգերը պրոֆեսիոնալների ձեռքը: Մեր լեզվաբանները մեծ փորձ ունեն շվեդերենից հայերեն և հակառակ թարգմանության ոլորտում և պարբերաբար հետևում են լեզվի կանոնների փոփոխություններին: Հայտը կարելի է ներկայացնել առցանց կամ իրական ժամանակի ռեժիմով փոխանցել էլեկտրոնային փաստաթղթերը մեր աշխատակիցներին: Մենք գնահատում ենք Ձեր ժամանակն ու կարճ ժամկետում լավ որակ ստանալու ցանկությունը: Այդ պատճառով մեզ մոտ կարելի է պատվիրել շտապ թարգմանություն անգամ հանգստյան և տոն օրերին:
Շվեդերենից հայերեն թարգմանություն՝ ծառայության արժեքն Էյ Ջի թարգմանչական ընկերությունում
Շվեդերենից հայերեն թարգմանության արժեքը մեծապես պայմանավորված է մեզ համար անսովոր փոխարինմամբ, ինչպիսին է «ածական + գոյական» զույգի միավորումը մեկ բառի մեջ: Չէ որ պատրաստի տարբերակում նիշերն ավելի քիչ են, քան բնագրում: Մենք առաջարկում ենք մատչելի ծառայություններ, բացի այդ կորպորատիվ հաճախորդներին մեծածավալ աշխատանքի դեպքում տրամադրվում են զեղչեր:
Պատվիրեք որակյալ և մատչելի թարգմանություն Էյ Ջի թարգմանչական ընկերությունում՝ զանգահարեք հենց հիմա: