Թարգմանություններ հայերենից վրացերեն ԵՎ հակառակը
Վրացերենից հայերեն կամ հակառակը թարգմանություններ անելիս անհրաժեշտ է հաշվի առնել այս լեզվի առանձնահատկությունները: Այս լեզուն չափազանց յուրահատուկ է: Վրացերենում նախադասության կառուցվածքը շատ անսովոր է և դժվար ընկալելի: Եթե հիմնականում նախադասության կառուցվածքն այսպիսին է` Ենթակա-ստորոգյալ-խնդիր, ապա վրացերենում այն մի փոքր այլ է` ենթակա-խնդիր-ստորոգյալ: Ուստի վրացերենից թարգմանության դեպքում պետք է շատ զգույշ լինել գործողությունն արտահայտելիս, քանի որ ոճային սխալների հավանականությունը բավականին մեծ է:
Վրացերենի առանձնահատկություններից է նաև բայի կառուցվածքը և գոլականների խոնարհումը, ինչի շնորհիվ հնարավոր է հեշտությամբ շեշտել նախադասության կոնկրետ հատվածը: Իսկ բառերը նախադասության մեջ դասավորվում են խիստ անկանոն: Այս ամենը հիմք ընդունելով` կարող ենք ասել, որ վրացերենից հայերեն թարգմանություններ կատարելու համար թարգմանիչը պետք է տիրապետի հատուկ լեզվաբանական ուննակություններւծի և ունենա վրացերենի հարուստ բառապաշար:
Մենք առաջարկում ենք վրացերենից հայերեն և հակառակը բարձրակարգ թարգմանություններ ցանկացած ոլորտի :
• Փաստաթղթերի թարգմանություն դեպի վրացերեն` պայմանագրեր, հաշիվներ և այլն:
• Վկայականներ` ամուսնության, ամուսնալուծության, ծննդյան, անշարժ գույքի և այլն:
• Ուսանողների համար` Սովորական տեքստեր, կուրսային և դիպլոմային աշխատանքներ և այլն:
• Նեղ մասնագիտական գրականության թարգմանություն` Տնտեսագիտական, իրավաբանական, բժշկական, գեղարվեստական և այլն: