Պարսկերենից հայերեն և հայերենից պարսկերեն գրավոր թարգմանություններ
Պարսկերենը կամ ֆարսին պատկանում է լեզուների հնդեվրոպական խմբին (իրանական լեզուներ): Հանդիսանում է Իրանի և Քաթարի պաշտոնական լեզուն, պարսկերեն օգտագործում են նաև Տաջիկստանում, Աֆղանստանում, Վրաստանում, Հնդկաստանում և Պակիստանում: Վերջին մի քանի հարյուր տարվա ընթացքում ֆարսին զարգացում է ապրել սկզբում հայերենից և հունարենից, այնուհետև արաբերենից փոխառությունների շնորհիվ: Վերջին ժամանակներում շատ բաներ են փոխառվել անգլերենից և ֆրանսերենից:
Մեր ընկերությունում աշխատում են հայերենից պարսկերեն և հակառակը թարգմանություններ կատարող դիպլոմավորված թարգմանիչներ, որոնք հանդիսանում են լեզվակիրներ: Դա թույլ է տալիս ապահովել թարգմանության մակարդակը որակի բարձր ստանդարտներին համապատասխան:
Մենք կարող ենք իրականացնել ցանկացած ուղղվածության տեքստերի թարգմանություն, ներառյալ՝
- Իրավաբանական,
- Տեխնիկական,
- Բժշկական,
- Գեղարվեստական,
- Կայքերի թարգմանություն և տեղայնացում:
Բացի այդ, հաճախ անհրաժեշտ են լինում թարգմանություններ գովազդի, գիտության, առևտրի, գյուղատնտեսության, նավթագազային ոլորտներից:
Էյ Ջի թարգմանչական ընկերությունում մենք միշտ հարմարվում ենք մեր հաճախորդների պահանջներին, որակից բացի այդ պահանջներից մեկը աշխատանքի կատարման արագությունն է: Թարգմանությունների բարձր որակն ու օպերատիվ կատարումը մեր աշխատանքի երկու հիմնական չափանիշներն են:
Եթե Դուք ցանկանում եք հայերենից պարսկերեն կամ պարսկերենից հայերեն թարգմանության պատվեր կատարել, ապա ձևակերպեք այն առցանց կամ զանգահարեք մեզ: Դուք կարող եք իմանալ թարգմանության արժեքը՝ կատարելով պատվերի առցանց հաշվարկ:
Գրավոր թարգմանության արժեքը սկսած 4000 դրամից՝ 1 էջի համար: