Միջազգային հարաբերությունների զարգացմանը զուգընթաց հաճախ անհրաժեշտ են լինում յուրահատուկ ծառայություններ, ինչպես օրինակ, թարգմանություն պորտուգալերենից հայերեն կամ հակառակը: Էյ Ջի թարգմանչական ընկերությունում այդպիսի ծառայություն կարելի է պատվիրել մի քանի րոպեի ընթացքում: Շնորհիվ բարձր որակավորում ունեցող մասնագետների՝ տեքստերը թարգմանվում են առավելագույնս արագ և իմաստային առումով լիովին համապատասխանում են բնագրին: Փաստաթղթերի մշակման ժամանակ պահպանվում է նաև կառուցվածքը, իսկ գեղարվեստական հատվածների առկայության դեպքում կրկնօրինակվում է ստեղծագործության ոճը: Թարգմանությունները կատարվում են սեղմ ժամկետներում, բայց անհրաժեշտության դեպքում կարելի է ձևակերպել շտապ պատվեր և ստանալ արդյունքն ավելի արագ:
Էյ Ջի թարգմանչական ընկերությունը լուծում է ցանկացած խնդիր և ընդունում է տեքստեր բոլոր կրիչների վրա՝ թղթային, էլեկտրոնային, աուդիո և վիդեո ձևաչափերով: Ահա պորտուգալերենից թարգմանության որոշ հնարավոր տարբերակները՝
- փաստաթղթերի թարգմանություններ՝ անձնագրեր, դիպլոմներ, տեղեկանքներ, հաշվապահական հաշվետվություններ և այլն,
- գեղարվեստական գրականության, բանաստեղծությունների, պոեմների, պատմվածքների, երգերի թարգմանություն,
- գիտական և տեխնիկական աշխատանքների, հետազոտությունների, թեզերի թարգմանություն և այլն,
- ծառայություններ բիզնեսմենների համար՝ կոմերցիոն առաջարկներ, պայմանագրեր, գործարքներ:
Պորտուգալերենից հայերեն և հակառակը թարգմանության արժեքը նույնն է, և դա ընկերության մրցակցային առավելություններից մեկն է: Լեզվակիր աշխատակիցների շնորհիվ մեզ հաջողվում է ունենալ մատչելի գնացուցակ: Մասնագետները միևնույն պրոֆեսիոնալիզմով և միևնույն ժամկետում կատարում են պորտուգալերենից հայերեն և հակառակ թարգմանությունը: Պորտուգալերեն թարգմանության գինը կախված է միայն աշխատանքի ծավալից և երեք փաթեթներից մեկի՝ Basic, Business կամ Extra ընտրությունից: Նշեք այդ տեղեկությունը պատվեր կատարելու ժամանակ, որը Դուք կարող եք ձևակերպել առցանց կամ հեռախոսազանգի օգնությամբ: