Գիտական թարգմանություն անգլերեն

Թարգմանչական ծառայություն
Առցանց թարգմանիչ

BASIC

BUSINESS

EXTRA

Թարգմանության 1 էջի արժեքը (1800 նիշ բացատներով)

2500 Դ

3000 Դ

3500 Դ

Բացել լրացուցիչ ծառայությունները
Լրացուցիչ ծառայություններ
Նոտարական հաստատում Ապոստիլ
3000 Դ 8000 Դ

Գիտական հոդվածն արտասահմանյան ամսագրում հրապարակելու կամ օտարերկրյա գործընկերներին Ձեր ձեռագիրն առաջարկելու համար անհրաժեշտ է կատարել հայերենից անգլերեն գիտական թարգմանություն: Ընդ որում քերականությունը, բառապաշարը, լեզվի ոճը պետք է լինեն բարձրության վրա: Այս խնդիրը հեշտությամբ հաղթահարում են Էյ Ջի թարգմանչական ընկերության աշխատակիցները, ովքեր պրոֆեսիոնալ մակարդակի վրա կատարում են գիտահետազոտական աշխատանքների թարգմանություն: Դրա համար նրանք ունեն համապատասխան կրթություն և գիտելիքների պաշար տարբեր ոլորտներում:

Գիտական հոդվածների թարգմանություն հայերենից անգլերեն և հակառակը

Ամենից հաճախ աշխատանքը տարվում է անգլերեն լեզվով, որով անցկացվում է գիտական համաժողովների մեծ մասն ու թողարկվում են մասնագիտացված հրատարակություններ: Ընդ որում տարբերակվում են բրիտանական և ամերիկյան տարբերակները՝ ընտրությունը կախված է յուրաքանչյուր կոնկրետ դեպքի նյուանսներից: Մենք երաշխավորում ենք ակադեմիական անգլերենի կիրառումը գիտահետազոտական թարգմանության գործընթացում: Դա վստահություն է ապահովում համապատասխան շրջանակներում ինչպես տեքստի, այնպես էլ դրա հեղինակի նկատմամբ: Կատարվում է նաև անգլերենից հայերեն գիտական թարգմանություն:

Պրոֆեսիոնալ թարգմանիչները ուշադրություն են դարձնում հետևյալ կետերից յուրաքանչյուրին՝

  • մասնագիտացված եզրույթներ, կրճատումներ, հապավումներ,
  • շարադրանքի ոճ  և հուզական երանգավորում,
  • գրաֆիկներ, դիագրամներ, աղյուսակներ, թվային տվյալներ,
  • տեքստի, առանձին բառերի և դարձվածների ադապտացիա անգլերենին:

Գիտական հետազոտությունների կամ հոդվածների թարգմանություն պատվիրելու համար լրացրեք առցանց ձև կամ զանգահարեք ընկերության աշխատակցին:


Если функционал данного сервиса Вам не помог качественно перевести текст, то предлагаем обратиться к нашим специалистам через форму ЗАКАЗАТЬ ПЕРЕВОД