Սերբերեն լեզվում օգտագործվում է լատինագիր (լատինիցա) և ռուսագիր (կիրիլիցա), այդ պատճառով դրա հետ աշխատանքը զերծ չէ բարդություններից: Բայց Էյ Ջի թարգմանչական ընկերության աշխատակիցները հմտորեն հաղթահարում են բոլոր դժվարությունները: Դա հնարավոր է շնորհիվ այն բանի, որ ընկերությունում աշխատում են լեզվակիրներ, որոնք գիտեն լեզվի բոլոր մանրուքներն ու առանձնահատկությունները: Սերբերենից հայերեն թարգմանության ժամանակ մեծ ուշադրություն է դարձվում դարձվածքներին և իդիոմներին, որոնք կարող են երկակի մեկնաբանվել: Յուրաքանչյուր տեքստ ստուգվում է, սրբագրվում և վերընթերցվում՝ բարձր որակի հասնելու համար:
Մեզ մոտ կարելի է պատվիրել ինչպես սերբերենից հայերեն, այնպես էլ հայերենից սերբերեն թարգմանություն: Ընդ որում, երկուսի դեպքում էլ արժեքը նույնն է՝ մեր աշխատակիցները երկու տարբերակի վրա էլ միևնույն ժամանակն ու ուժերն են ծախսում: Մենք աշխատում ենք տեխնիկական, բժշկական և գեղարվեստական տեքստերի հետ, տարատեսակ փաստաթղթերի, աուդիո և վիդեոկրիչների, հավելվածների և խաղերի հետ: Առաջարկվում է սերբերենից թարգմանության երեք տեսակ, որոնց արժեքներն աննշան տարբերվում են իրարից՝
- Basic – ստանդարտ վյորստկա,
- Business – նույնը, ներառյալ խմբագրում,
- Extra – շտապ պատվերների կատարում՝ լեզվակրի կողմից վերընթերցմամբ:
Անհրաժեշտության դեպքում կատարվում է ապոստիլով կամ նոտարական վավերացում, դրվում է կազմակերպության կնիքը և մասնագետի ստորագրությունը: Դա թույլ է տալիս պաշտոնականացնել փաստաթղթերը և հաստատել, որ աշխատանքը կատարվել է պրոֆեսիոնալ ընկերության կողմից:
Սերբերենից, ինչպես նաև ցանկացած այլ լեզվից հայերեն թարգմանության արժեքին կարելի է ծանոթանալ կայքում բերված գնացուցակում: Պատվերը ձևակերպվում է առցանց կամ հեռախոսազանգի միջոցով, ինչի համար անհրաժեշտ է զանգահարել թեժ գիծ կամ հետադարձ զանգի հայտ թողնել: