Թարգմանություն հայերենից կորեերեն

Թարգմանչական ծառայություն
Առցանց թարգմանիչ

BASIC

BUSINESS

EXTRA

Թարգմանության 1 էջի արժեքը (1800 նիշ բացատներով)

5500 Դ

7000 Դ

9000 Դ

Բացել լրացուցիչ ծառայությունները
Լրացուցիչ ծառայություններ
Նոտարական հաստատում Ապոստիլ
3000 Դ 8000 Դ

Կորեերենից հայերեն և հակառակը թարգմանություն բավականին հաճախ է պահանջվում: Եվ դա զարմանալի չէ, չէ որ այդ լեզվով խոսում է աշխարհի մոտ 78 միլիոն մարդ: Ժամանակի ընթացքում հյուսիս-կորեական բարբառները ավելի ու ավելի են հեռանում հարավ-կորեական բարբառներից: Քաղաքական տարաձայնություններն արտացոլվել են նաև լեզվաբանների աշխատանքի վրա, ահա ինչու Էյ Ջի թարգմանչական ընկերության լեզվաբանները անընդհատ ստիպված են լինում դիմել լեզվի ընդունված նորմերին, հետևել փոփոխություններին:

Պատմաբան-լեզվաբանների կարծիքները կորեերեն լեզվի ծագման վերաբերյալ շատ են տարբերվում: Ոմանք կարծում են, որ այն մեկուսացված լեզու է, եթե հաշվի չառնել չիներենից արված փոխառությունները: Ոմանք էլ այն կարծիքին են, որ կորեերենը հարում է ալթայական խմբին, երրորդները մեծ նմանություններ են գտնում ճապոներենի հետ: Բայց սովորական հաճախորդին հետաքրքրում է կորեերենից որակյալ թարգմանությունը, որը կօգնի լուծել հանապազօրյա խնդիրները՝ պայմանավորվել բիզնես գործընկերների հետ, ճշգրիտ կատարել ուսանողական աշխատանքը, հասկանալ անձնական նամակների բովանդակությունը:

Կորեերենից հայերեն պրոֆեսիոնալ թարգմանություն կարելի է պատվիրել ԷյՋի թարգմանչական ընկերությունում՝ ձևակերպելով առցանց հայտ կամ պատվիրելով հետադարձ զանգ:

Կորեերենից հայերեն թարգմանության արժեքը

Ինչպես հայերենից կորեերեն, այնպես էլ կորեերենից հայերեն թարգմանության արժեքը մեր ընկերությունում ավելի ցածր է, քան համանման ընկերություններում: Դրա համար կա մի քանի պատճառ՝

  • Մենք պահպանում ենք մեր մրցակցային առավելությունները՝ նվազեցնելով գինը առաջարկների ընդհանուր ֆոնի վրա: Ըստ այդմ որակը միշտ մնում է բարձր մակարդակի վրա:
  • Մենք ինքներս թարգմանչական ընկերություն ենք, այլ ոչ թե գործակալություն, որը փոխանցում է պատվերները մասնավոր մասնագետներին: Դա թույլ է տալիս միաժամանակ հետևել պատվերների կատարման մակարդակին:
  • Մեր հաստիքակազմում միայն բարձր որակավորում ունեցող լեզվագետներ են՝ դիպլոմավորված լեզվաբաններ: Նրանք միշտ ապահովված են աշխատանքով՝ հաշվի առնելով հասանելի գնով պատվերների մեծ ծավալը:

Այլևս ժամանակ մի վատնեք որոնումների վրա՝ առցանց հայտ թողեք Էյ Ջի թարգմանչական ընկերության կայքում հենց հիմա:


Если функционал данного сервиса Вам не помог качественно перевести текст, то предлагаем обратиться к нашим специалистам через форму ЗАКАЗАТЬ ПЕРЕВОД