Անգլերենից հայերեն տեխնիկական թարգմանչի ծառայություններ

Թարգմանչական ծառայություն
Առցանց թարգմանիչ

BASIC

BUSINESS

EXTRA

Թարգմանության 1 էջի արժեքը (1800 նիշ բացատներով)

2500 Դ

3000 Դ

3500 Դ

Բացել լրացուցիչ ծառայությունները
Լրացուցիչ ծառայություններ
Նոտարական հաստատում Ապոստիլ
3000 Դ 8000 Դ

Անգլերեն լեզվի միջազգային կարգավիճակը լիովին կիրառելի է գիտատեխնիկական ոլորտի համար: Տեխնիկական անգլերենը տարածվել է աշխարհով մեկ դեռևս  XX-րդ դարում և ամրապնդում է իր դիրքերն այսօր, քանի որ XXI-րդ հարյուրամյակը տեղեկատվության դարաշրջան է, իսկ այն ամենը, ինչ վերաբերվում է համակարգչային տեխնոլոգիաներին, ադապտացվում է հենց անգլերենին:

Գիտական հրատարակչությունները և տեխնիկական փաստաթղթաբանությունը հրապարակվում են հիմնականում անգլերենով կամ ունեն անգլերեն թարգմանություն:

Մեզ դիմում են՝

• ինժեներական պլանների, գծագրերի, 
• շահագործման տեխնիկական հրահանգների, 
• նախագծային և նորմատիվ փաստաթղթերի, համապատասխանության հավաստագրերի, 
• տեխնիկական նկարագրությունների և վավերագրերի,
• սարքավորումների, կոմպլեկտավորողների և նյութերի կատալոգների, 
• գիտատեխնիկական, տեղեկատու գրականության

տեխնիկական թարգմանություն կատարելու համար:

Տեխնիկական տեքստի անգլերենից հայերեն թարգմանության առանձնահատկությունները

Անգլերենի կատարյալ իմացությունը բոլորովին չի ենթադրում տեխնիկական տեքստ թարգմանելու կարողություն:

Տվյալ դեպքում կան մի շարք առանձնահատկություններ՝

• եզրութաբանության ցրվածություն. Անգլերենում, ինչպես և հայերենում զարգացած է բառերի բազմիմաստությունը, այդ թվում նաև եզրույթների ոլորտում;

• հապավումների թարգմանության բարդություն. Կրճատումները կազմվում են լեզվի կոնկրետ բառերից և միշտ չէ որ թարգմանվում են: Հապավումների ճիշտ թարգմանության համար հաճախ անհրաժեշտ է լինում իմանալ, թե ինչ է թաքնված յուրաքանչյուր տառի ետևում և հետո միայն թարգմանել համանմանը,

• բարդ քերականական կառուցվածքներ. Որպես կանոն, տեխնիկական տեքստերի մեջ գերակշռում են երկար նախադասությունները: Սովորաբար այդ ոճին հատուկ են կրավորական սեռը և շրջադասությունը, հաճախ հանդիպում են  դերբայներ, անորոշ դերբայներ և միջանկյալ բառեր:

Ու՞մ վստահել տեխնիկական թարգմանությունը:

Համարժեք թարգմանության համար լեզվական գիտելիքներից բացի պահանջվում են կոնկրետ տեխնիկական ոլորտի գիտելիքներ: Հենց այդ պատճառով խորհուրդ չի տրվում օգտագործել առցանց թարգմանիչներ:

Մեքենայական թարգմանությունը մակերեսային է, այն հաշվի չի առնում անգլերեն տեխնիկական լեզվի առանձնահատկությունները և չունի այն հնարավորությունները, որոնք ունի պրոֆեսիոնալը: Օրինակ, առցանց թարգմանիչը չունի վյորստկա անելու հնարավորություն, իսկ պլանների, գծագրերի հետ աշխատանքը պահանջում է ոչ թե ուղղակի իմաստի փոխանցում, այլև փաստաթղթի ձևի պահպանում:

Այսպիսով, անգլերենից հայերեն և հակառակը գիտատեխնիկական թարգմանությունն ավելի լավ է վստահել տեքստի մասին պատկերացում ունեցող մասնագետին: Նա հաշվի կառնի լեզվի բոլոր առանձնահատկությունները, կկարողանա հասկանալ թեման, ինչի արդյունքում հաճախորդը կստանա տեխնիկապես ճշգրիտ թարգմանություն:

Էյ Ջի թարգմանչական ընկերությունը Երևանում առաջարկում է անգլերենից հայերեն և հակառակը երկկողմանի տեխնիկական թարգմանության ծառայություններ: Թարգմանությունները կատարում է որակավորված, տեխնիկական ոլորտում գիտելիքներ ունեցող մասնագետը:

Աշխատանքի բարդությունից կախված կարող են ներգրավվել համապատասխան ոլորտի մասնագետներ, խմբագիրներ, ինչպես նաև վյորստկայի անհրաժեշտության դեպքում՝ դիզայներներ:


Если функционал данного сервиса Вам не помог качественно перевести текст, то предлагаем обратиться к нашим специалистам через форму ЗАКАЗАТЬ ПЕРЕВОД

Հարց ուղղել
Ունե՞ք հարցեր
Ուղարկեք մեզ նամակ.
Կցել ֆայլ

Приступая к заполнению формы, я подтверждаю, что ознакомлен с положением об обработке и защите персональных данных