Բժշկական փաստաթղթերի հայերենից անգլերեն թարգմանիչը պետք է ունենա որակավորում: Դիմեք Էյ Ջի թարգմանչական ընկերություն, որտեղ աշխատում են պրոֆեսիոնալ մասնագետներ: Լեզվակիրները կատարում են ինչպես անգլերենից, այնպես էլ դեպի անգլերեն բժշկական թարգմանություններ: Նրանք մշակում են տեքստն այնպես, որ փաստաթուղթն առանց դժվարության կարող է ընթերցվել ցանկացած բժշկական հաստատությունում: Ընդ որում, ամբողջությամբ պահպանվում է եզրութաբանությունը և կառուցվածքը, մանրակրկիտ նշվում են բոլոր թվային տվյալները, հապավումներն ու տառային նշումները:
Էյ Ջի թարգմանչական ընկերությունում կարելի է պատվիրել ցանկացած բժշկական թարգմանություն անգլերեն մատչելի գնով: Ընկերությունն իրականացնում է հետևյալ փաստաթղթերի թարգմանությունը՝
- Եզրակացություններ, քաղվածքներ և ամբուլատոր քարտեր,
- Տեղեկանքներ, բժշկական քննությունների և հետազոտությունների արդյունքներ,
- Շահագործման հրահանգներ, ձեռնարկներ և այլն:
Յուրաքանչյուր պատվերի հանդեպ ցուցաբերվում է անհատական մոտեցում, իսկ աշխատանքը կատարում է համապատասխան գիտելիքներով մասնագետը: Դուք կարող եք վստահ լինել, որ տեքստը մշակվելու է մանրուքների հանդեպ ցուցաբերած առանձնահատուկ ուշադրությամբ: Թարգմանչական ընկերության ծառայություններից օգտվելու համար լրացրեք էլեկտրոնային հայտը կամ զանգահարեք օպերատորներին կայքում նշված հեռախոսահամարով: