Բոլորիս էլ հայտնի , որ Ռուսաստանը հանդիսանում է մեր դաշնակիցը և գործընկերը քաղաքական և տնտեսական ոլորտներում: Բանկանաբար, տնտեսական համագործակցության արդյունքում ի հայտ են գալիս բազմաթիվ փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ է թարգմանել ռուսերենից հայերեն և հակառակը:
Քանի որ գործնական փաստաթղթերն ունեն մի շարք առանձնահատկություններ, որոնցից է հատուկ բառապաշարը, իրավաբանական ուժը և խիստ կարգավորված բնույթը, ապա դրանց թարգմանությամբ պետք է զբաղվի հատուկ մասնագետը, ով կատարելապես տիրապետում է լեզվի պաշտոնական և գործնական ոճերին և ընդհանուր պատկերացում ունի այն ոլորտի մասին, որին վերաբերում է տվյալ փաստաթուղթը: Ուրախությամբ կարող ենք հայտնել, որ մեր թարգմանչական գրասենյակում կան նման թարգմանիչներ, ովքեր կատարում են բարձրակարգ թարգմանություն ռուսերենից հայերեն և հայերենից ռուսերեն:
Ինչպիսի՞ փաստաթղթեր ենք մենք թարգմանում:
Մենք առաջարկում ենք մեր ծառայությունները և համագործակցությունը այն կազմակերպություններին, որոնք համագործակցում են օտարերկրյա ներդրողների, գործընկերների և գնորդների հետ: Բիզնեսի ոլորտում օգտագործվում են բազմաթիվ և բազմատեսակ փաստաթղթեր` կանոնադրություններ, պայմանագրեր, ակտեր, հաշիվներ, լիազորագրեր և այլն: Ուղարկեք մեզ այն նյութերը, որոնք ցանկանում եք թարգմանել, իսկ եթե ցանկանում եք իմանալ, թե որքան կարժենա տվյալ նյութի թարգմանությունը ռուսերենից հայերեն կամ հայերենից ռուսերեն, ապա ներբեռնեք այդ ֆայլը կայքում ներկայացված դիմումի ձևի մեջ, նշեք ձեր պահանջները, թողեք ձեր կոնտակտային տվյալները և սպասեք մեր զանգին:
Մեր մատուցած ծառայություններից մյուսը նոտարական վավերացմամբ կամ ապոստիլով հաստատված թարգմանություններն են, որոնք պահանջվում են այն դեպքում, եթե փաստաթղթերը պետք է ներկայացնել պետական հաստատություններ: Օրինակ, շատ հաճախ պահանջվում է փաստաթղթերի թարգմանություն հայերենից ռուսերեն` նոտարական վավերացմամբ:
Անկախ փաստաթղթի տեսակից, թարգմանության ուղղությունից, թարգմանության կատարման ժամկետներից մեր հաճախորդները միշտ ստանում են բարձրորակ և անթերի թարգմանություն`
•ճշգրիտ, հասկանալի թարգմանություն, որտեղ պահպանվում է բնօրինակի ոճը և միասնական տերմինաբանության սկզբունքը:
• տեքստի բոլոր մանրամասնությունների ճշգրիտ պահպանում, ինչպես կառուցվածքի և ձևի տեսակետից, այնպես էլ թարգմանության լեզվի բառապաշարային և շարահյուսական առանձնահատկությունների տեսակետից:
Սակայն ամենագլխավորն այն է, որ մենք երաշխավորում ենք ինֆորմացիայի լիակատար գաղտնիություն և գաղտնի տեղեկությունների պահպանում, քանի որ մեզ համար չափազանց թանկ է մեր ընկերության վարկանիշը և մեր հաճախորդների վստահությունը:
Ընտրեք հետադարձ կապ հավելվածի ձեզ համար նախընտրելի տարբերակը և մենք պատրաստակամությամբ կընդունենք ձեր պատվերը: