Իտալերենը աշխարհի հնագույն լեզուներից է, և այս լեզվով աշխարհում խոսում է մոտ 70 մլն մարդ: Իտալերենի իմացությունը այսօր շատ կարևոր է, քանի որ Իտալիան հանդիսանում է մի շարք աշխարհահռչակ բրենդերի հայրենիք ինչպես ավտոարտադրության, այնպես էլ նորաձևության բնագավառում: Ուստի բիզնեսի ոլորտում համագործակցության համար ձեզ անհրաժեշտ կլինի իտալերենի գերազանց իմացությամբ թարգմանիչ: Իտալական մշակույթը ևս հայտնի է ամբողջ աշխարհում և շատ հաճախ անհրաժեշտ է լինում որոշ նյութեր թարգմանել հենց բնագրից, օրինակ, գեղարվեստական գրականության կամ օպերային արվեստի դեպքում: Շատ հաճախ անհրաշեժտ է լինում նաև կայքեր թարգմանել:
Մեր բարձրակարգ թարգմանիչները կատարելագործում են իրեն լեզվական իմացությունը և թարգմանչրական վարպետությունն ամեն օր: Բացի այդ Էյ Ջի թարգմանչական ընկերության աշխատակիցների թվում կան նաև լեզվակիր թարգմանիչներ:
Իտալերեն լեզուն պատկանում է ռոմանական լեզուների խմբին և ունի մի շարք առանձնահատկություններ.
• լայնորեն կիրառվում են տարբերակիչ նշանները և տառակապակցությունները,
• լայն կիրառություն ունեն նաև նախդիրները,
• իտալացիներն ունեն ամսաթվեր գրելու յուրահատուկ ոճ,
• կան բազմաթիվ բարբառներ,
Իտալերենից հայերեն կամ հայերենից իտալերեն գրագետ թարգմանություն կատարելու համար պետք է գերազանց տիրապետել պաշտոնական իտալերենին, իսկ մեր թարգմանչական ընկերության թարգմանիչները գերազանց տիրապետում են նաև բարբառային ձևերն ուստի նրանք կարող են անթերի կատարել ցանկացած նյութի թարգմանություն իտալերենից հայերեն կամ հայերենից իտալերեն:
Եթե դուք ցանկանում եք թարգմանություն պատվիրել, կարող եք պատվիրել առցանց կամ զանգահարել մեզ: Թարգմանության արժեքը նույնպես կարող եք հաշվարկել առցանց` մեր կայքի օգնությամբ: