Կատարելով թարգմանություններ դեպի ղազախերեն կամ ղազախերենից, պետք է անպայման հաշվի առնել տվյալ լեզվին բնորոշ առանձնահատկությունները: Ղազախերենը պատկանում է թյուրքական լեզվաընտանիքին և բազմաթիվ նմանություններ ունի թյուրքական մյուս լեզուների հետ: Ղազախերեն լեզուն այսօր բավականին տարածված է: Այն ոչ միայն Ղազախստանի պետական լեզուն է, այլ նաև լայնորեն տարածված է Չինաստանում, Մոնղոլիայում, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի և Ասիայի մի շարք երկրներում:
Բարձրորակ թարգմանություն կատարելու համար անհրաժեշտ է հաշվի առնել այդ լեզվի ձևաբանական, շարահյուսական և բառապաշարային առանձնահատկությունները: Շատ կարևոր է նաև բառերի ճիշտ արտասանությունը և գրելաձևը: Թարգմանչի կարևաորագույն հմտություններից է տվյալ կոնտեքստում ամենահարմար բառի ընտրությունը և գործածությունը:
Մեր թարգմանչական ընկերությունն առաջարկում է արագ, որակյալ և հասկանալի թարգմանություն դեպի ղազախերեն կամ ղազախերենից դեպի ցանկացած այլ լեզու.
• Անձնական փաստաթղթեր` Անձնագիր, ծննդյան վկայական, մահվան վկայական, ամուսնության գրանցման կամ ամուսնալուծության վերաբերյալ փաստաթուղթ,
• Պաշտոնական գրագրություն` պայմանագրեր, հաշիվներ, մասնագրեր և այլն:
•Ուսումնական նյութեր` Դիպլոմային և կուրսային աշխատանքներ, ռեֆերատներ և դասախոսություններ:
•Նեղ մասնագիտական ուղղվածությամբ թարգմանություններ` տեխնիկական, իրավաբանական, բժշկական, տնտեսագիտական և գեղարվեստական տեքստեր:
•Համացանցային էջերի թարգմանություն և տեղադրում:
Պատվիրեք թարգմանություն հայերենից ղազախերեն կամ ղազախերենից հայերեն առցանց կամ հեռախոսով` +37444883488 հեռախոսահամարով: Եթե ցանկանում եք իմանալ, թե որքան կարժենա տվյալ նյութի թարգմանությունը, ապա դուք հեշտությամբ հաշվել այն մեր կայք-էջում: