Կորեերենից հայերեն և հակառակը թարգմանություն բավականին հաճախ է պահանջվում: Եվ դա զարմանալի չէ, չէ որ այդ լեզվով խոսում է աշխարհի մոտ 78 միլիոն մարդ: Ժամանակի ընթացքում հյուսիս-կորեական բարբառները ավելի ու ավելի են հեռանում հարավ-կորեական բարբառներից: Քաղաքական տարաձայնություններն արտացոլվել են նաև լեզվաբանների աշխատանքի վրա, ահա ինչու Էյ Ջի թարգմանչական ընկերության լեզվաբանները անընդհատ ստիպված են լինում դիմել լեզվի ընդունված նորմերին, հետևել փոփոխություններին:
Պատմաբան-լեզվաբանների կարծիքները կորեերեն լեզվի ծագման վերաբերյալ շատ են տարբերվում: Ոմանք կարծում են, որ այն մեկուսացված լեզու է, եթե հաշվի չառնել չիներենից արված փոխառությունները: Ոմանք էլ այն կարծիքին են, որ կորեերենը հարում է ալթայական խմբին, երրորդները մեծ նմանություններ են գտնում ճապոներենի հետ: Բայց սովորական հաճախորդին հետաքրքրում է կորեերենից որակյալ թարգմանությունը, որը կօգնի լուծել հանապազօրյա խնդիրները՝ պայմանավորվել բիզնես գործընկերների հետ, ճշգրիտ կատարել ուսանողական աշխատանքը, հասկանալ անձնական նամակների բովանդակությունը:
Կորեերենից հայերեն պրոֆեսիոնալ թարգմանություն կարելի է պատվիրել ԷյՋի թարգմանչական ընկերությունում՝ ձևակերպելով առցանց հայտ կամ պատվիրելով հետադարձ զանգ:
Կորեերենից հայերեն թարգմանության արժեքը
Ինչպես հայերենից կորեերեն, այնպես էլ կորեերենից հայերեն թարգմանության արժեքը մեր ընկերությունում ավելի ցածր է, քան համանման ընկերություններում: Դրա համար կա մի քանի պատճառ՝
- Մենք պահպանում ենք մեր մրցակցային առավելությունները՝ նվազեցնելով գինը առաջարկների ընդհանուր ֆոնի վրա: Ըստ այդմ որակը միշտ մնում է բարձր մակարդակի վրա:
- Մենք ինքներս թարգմանչական ընկերություն ենք, այլ ոչ թե գործակալություն, որը փոխանցում է պատվերները մասնավոր մասնագետներին: Դա թույլ է տալիս միաժամանակ հետևել պատվերների կատարման մակարդակին:
- Մեր հաստիքակազմում միայն բարձր որակավորում ունեցող լեզվագետներ են՝ դիպլոմավորված լեզվաբաններ: Նրանք միշտ ապահովված են աշխատանքով՝ հաշվի առնելով հասանելի գնով պատվերների մեծ ծավալը:
Այլևս ժամանակ մի վատնեք որոնումների վրա՝ առցանց հայտ թողեք Էյ Ջի թարգմանչական ընկերության կայքում հենց հիմա: