Բոլորին հայտնի է, որ Գերմանիայի բժշկությունը հայտնի է իր բարձր արդյունավետությամբ և որակով: Այս պատճառով է, որ բազմաթիվ մեր հայրենակիցներ ցանկանում են բուժում կամ խորհրդատվություն ստանալ Գերմանիայում: Գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է լինում բժշկական փաստաթղթերի թարգմանություն դեպի գերմաներեն: Մեր կազմակերպությունը այս ոլորտում ունի բազմամյա փորձ և պատրաստ է Ձեզ օգնել այս հարցում:
Անհրաժեշտ է նշել, որ բժշկական թարգմանությունը ամենաբարդերից է, քանի որ այդպիսի փաստաթղթերը պարունակում են բազմաթիվ եզրույթներ և թարգմանությունը շատ պատասխանատու է, քանի որ գործ ունենք մարդկային կյանքերի հետ: Սակայն, մեր հմուտ թարգմանիչները, որոնք մասնագիտացված են այս ոլորտում, կարողանում են լուծել այս դժվարությունները և սեղմ ժամկետում տրամադրում են բարձրորակ թարգմանություն:
Դեպի գերմաներեն բժշկական թարգմանության առանձնահատկությունները
Դեպի գերմաներեն բժշկական թարգմանության հիմնական սկզբունքը (ինչպես նաև այլ լեզուներ) դա պարզությունը և ճշգրտությունն է: Այստեղ երկիմաստությունը և անորոշությունը կտրականապես արգելվում են: Այդ պատճառով թարգմանչից պահանջվում է, ոչ միայն լեզվի իմացություն, այլ նաև ոլորտային մասնագիտական պատրաստվածություն:
Դեպի գերմաներեն և հակառակը մենք թարգմանում ենք հիմնականում հետևյալ փաստաթղթերը՝
• կլինիկական հետազոտություններ և եզրակացություններ,
• տեղեկանքներ,
• հիվանդության պատմություններ,
• Էպիկրիզներ,
• բժշկական հոդվածներ և այլն:
Դուք կարող եք պատվիրել թարգմանություն առցանց եղանակով, ուղարկելով Ձեր փաստաթղթերը մեր էլ. հասցեին կամ ուղղակի մոտենալով գրասենյակ:
Գերմաներեն թարգմանություններ՝