Թարգմանություն հայերենից բելառուսերեն

Թարգմանչական ծառայություն
Առցանց թարգմանիչ

BASIC

BUSINESS

EXTRA

Թարգմանության 1 էջի արժեքը (1800 նիշ բացատներով)

2500 Դ

3000 Դ

3500 Դ

Բացել լրացուցիչ ծառայությունները
Լրացուցիչ ծառայություններ
Նոտարական հաստատում Ապոստիլ
3000 Դ 8000 Դ

Չնայած որ բելառուսերենը, ինչպես և ռուսերենը, պատկանում է սլավոնական խմբին, հայերենից բելառուսերեն թարգմանությունը չի կարելի պարզ անվանել: Դիալեկտների նմանությունն ավելի շուտ բարդեցնում է տեքստի/փաստաթղթի իմաստի և դետալների փոխանցումը, քան պարզեցնում դրանք: Շատ հաճախ բելառուսերեն ճիշտ կազմված նախադասությունը սխալմամբ ընկալվում է որպես անգրագետ կազմված ռուսերեն արտահայտություն: Դա տեղի է ունենում քերականական կանոնների տարբերության, օրինակ՝ բառի մեջ շեշտի առկայության/բացակայության հետևանքով տառի փոփոխության պատճառով: Այսպես, «օ» տառը կարող է վերածվել «ա»-ի:

Էյ Ջի թարգմանչական ընկերությունն իր ծառայություններն է առաջարկում հայերենից բելառուսերեն և հակառակը պրոֆեսիոնալ թարգմանության ոլորտում: Գրագետ մեկնաբանությունը տվյալ լեզվական խմբում կարող է պահանջվել փաստաթղթերի նախապատրաստման ժամանակ՝ երկրներից մեկում դրանց օրինականացման համար: Դրանք են՝

  • անձնագիր, զինվորական տոմս, կենսաթոշակի վկայական, վարորդական իրավունքի վկայական,
  • քաղվածքներ տան գրքույկից, տեղեկատվական և նպատակային տեղեկանքներ,
  • դիպլոմներ, ամուսնության վկայականներ, քաղվածքներ ատեստատից և այլն:

Բելառուսերեն թարգմանության հիմնական բարդությունները

Ոչ մի առցանց թարգմանիչ կամ բառարան չի կարող տալ լեզվական մեկնաբանության 100%-ոց ճիշտ տարբերակ: Հայերենից բելառուսերեն թարգմանություն կարող է իրականացնել միայն գրագետ լեզվաբանը, որը լիարժեք տիրապետում է տվյալ լեզվական խմբին: Լինում է այնպես, որ 1-2 բառի ոչ ճիշտ մեկնաբանությունն ամբողջովին փոխում է տեքստի/նախադասության իմաստը՝ ապակողմնորոշելով անփորձ լեզվաբանին:

Շատ հաճախ բելառուսական բառերը հնչողությամբ ամբողջովին նույնական են լինում ռուսական բառերի հետ, բայց միանգամայն այլ գրություն են ունենում: Էյ Ջի թարգմանչական ընկերության աշխատակիցները ծանոթ են բելառուսերեն թարգմանության բոլոր <<ստորջրյա քարերի>> հետ, ինչի շնորհիվ նրանց հաջողվում է ստեղծել առանց քերականական սխալների գրագետ տեքստեր: Բելառուսերենի տասնյակից ավել առանձնահատկությունները լրացուցիչ բարդություններ են առաջացնում թարգմանչի աշխատանքի համար:

Թարգմանություն հայերենից բելառուսերեն՝ անսահման հնարավորություններ Էյ Ջի թարգմանչական ընկերությունից

Փաստաթղթերի հետ աշխատանքը մեր ընկերությունում իրականացվում է հաշվի առնելով արտասահմանյան համօրինակի լրացման առանձնահատկություններն ու կանոնները: Հայերենից բելառուսերեն գեղարվեստական, տեխնիկական, իրավաբանական թարգմանությունները մեր ընկերությունում կարող են փոխանցել շարադրանքի ոճը, բնույթը և անգամ հանգը: Դիմելով պրոֆեսիոնալներին, Դուք բացառում եք սխալներ թույլատրելու հնարավորությունն այնտեղ, որտեղ դրանց գինը շատ բարձր է (թանկարժեք սարքավորման անսարքություն, սխալ բուժում կամ չհասկացվածություն օտարերկրյա գործընկերների հետ երկխոսության մեջ):


Если функционал данного сервиса Вам не помог качественно перевести текст, то предлагаем обратиться к нашим специалистам через форму ЗАКАЗАТЬ ПЕРЕВОД

Հարց ուղղել
Ունե՞ք հարցեր
Ուղարկեք մեզ նամակ.
Կցել ֆայլ

Приступая к заполнению формы, я подтверждаю, что ознакомлен с положением об обработке и защите персональных данных