Թարգմանություններ չիներենից հայերենից

Թարգմանչական ծառայություն
Առցանց թարգմանիչ

BASIC

BUSINESS

EXTRA

Թարգմանության 1 էջի արժեքը (1800 նիշ բացատներով)

4000 Դ

6500 Դ

8000 Դ

Բացել լրացուցիչ ծառայությունները
Լրացուցիչ ծառայություններ
Նոտարական հաստատում Ապոստիլ
3000 Դ 8000 Դ

Չնայած որ չիներենը համարվում է աշխարհի ամենատարածված լեզուն, այդ ուղղությամբ իսկապես պրոֆեսիոնալ թարգմանիչները եզակի են: Չինական <<բաց>> դռների քաղաքականությունը և արտահանման վրա կողմնորոշված ձեռնարկատիրությունը նպաստում են երկրի ինտեգրմանը համաշխարհային տնտեսությանը:

Ավելի քան 20 երկիր կապված են Չինաստանի հետ ազատ առևտրի գոտիներով, իսկ Հայաստանի հետ Չինաստանը տարեցտարի ամրապնդում է տնտեսական, առևտրային և քաղաքական կապերը: Չինաստանի տնտեսական և դեմոգրաֆիական էքսպանսիան Հայաստան ավելանում է, իսկ դա նշանակում է, որ հաստիքակազմում չիներենից հայերեն և հակառակը ազատ թարգմանություններ անող մասնագետ ունենալն ուղղակի անհրաժեշտություն է դառնում: Ի ուրախություն մեզ, մեր ընկերությունը ձեռք է բերել այդպիսի մասնագետի, իսկ տվյալ ծառայությունը բավականին պահանջված է դարձել հաճախորդների կողմից:

Ինչպիսի՞ ծառայություններ է մատուցում Էյ Ջի թարգմանչական ընկերությունը

• իրավաբանական, բիզնես և անձնական փաստաթղթերի՝ գործարքների, բիզնես-պլանների, օրենքների թարգմանություն: Չինաստանի հետ հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են՝ տարեցտարի ներառելով նոր ոլորտներ,

• գովազդային նյութերի՝ բուկլետների, պրոսպեկտների, առևտրային ցուցահանդեսներում մասնակցության համար արտադրանքի կատալոգների թարգմանություն,

• տեխնիկական տեքստերի՝ տեխնիկայի և սարքավորումների շահագործման հրահանգների, անձնագրերի, հավաստագրերի, երաշխիքների և այլ փաստաթղթերի թարգմանություն,

• Փիլիսոփայական, բժշկականմ սպորտային թեմատիկայով տեքստերի, զբոսաշրջային բրոշյուրների, հրապարակախոսական, տնտեսական հոդվածների գեղարվեստական վերարտադրում,

• կայքերի տեղայնացում:

Չիներենից հայերեն թարգմանության առանձնահատկություններն ու արժեքը

Չիներեն թարգմանության հետ աշխատանքը շատ ծավալուն է և բարդ գոնե այն պատճառով, որ չինարենում օգտագործվում են հիերոգլիֆներ, որոնց քանակը հասնում է 80 հազարի: Մի նշանը կարող է նշանակել տառ, վանկ և բառ: Դրանք կարելի է տարբերակել ըստ կոնտեքստի, բայց բարդությունը կայանում է նրանում, որ գրավորի մեջ հիերոգլիֆների միջև բացակայում են բացատները: Բացի այդ, չինարենում շատ են զարգացած նույնանուն բառերը, ինչը նույնպես բարդացնում է թարգմանության գործընթացը:

Չինաստանում շատ են նաև բարբառները, որոնք բաժանվում են 7 խմբերի: Տարբեր նահանգների չինացիներ երբեմն չեն հասկանում միմյանց, իսկ թարգմանիչը պետք է իմանա յուրաքանչյուր խմբի առանձնահատկությունները: Այդ բարդությունները թելադրում են չիներեն թարգմանության ավելի բարձր արժեք: Այդ ուղղությամբ աշխատանքի համար մենք ներգրավում ենք լեզվակիրների, իսկ չիներենից հայերեն թարգմանությունն աջակցվում է մեծ քանակությամբ տեղեկատուների և մասնագիտացված բառարանների օգտագործմամբ:

Չնայած օբյեկտիվ բարդությունների, մենք միշտ պահպանում ենք պատվերի կատարման ժամկետը և հասնում աշխատանքի անթերի արդյունքի: Պատվիրեք օրվա ցանկացած ժամի mail@agtranslate.ru էլեկտրոնային փոստով կամ զանգահարեք մեզ:


Если функционал данного сервиса Вам не помог качественно перевести текст, то предлагаем обратиться к нашим специалистам через форму ЗАКАЗАТЬ ПЕРЕВОД

Հարց ուղղել
Ունե՞ք հարցեր
Ուղարկեք մեզ նամակ.
Կցել ֆայլ

Приступая к заполнению формы, я подтверждаю, что ознакомлен с положением об обработке и защите персональных данных