Ինչպես և ցանկացած թարգմանություն, ռումիներենից հայերեն թարգմանությունն էլ ունի իր առանձնահատկությունները: Դրանց մասին քաջատեղյակ են Էյ Ջի թարգմանչական ընկերության աշխատակիցները, որոնք օրական տասնյակ տեքստեր են մշակում: Ռոմանական լեզվախմբին պատկանող այդ հնագույն լեզուն իր գոյության ընթացքում բազմաթիվ փոխառություններ է ստացել՝ տալով դրանց սեփական իմաստ: Այդ պատճառով աշխատանքի ընթացքում թարգմանիչները մանրակրկիտ վերլուծում են իմաստային բեռնվածքը՝ տեղեկատվությունն առավելագույնս ճշգրիտ փոխանցելու համար:
Մենք ընդունում ենք պատվերներ ցանկացած կրիչների վրա, ներառյալ ձեռագիր ձևաչափն ու աուդիո ֆայլերը: Կատարում ենք նաև կայքերի, ծրագրային ապահովման ադապտացիա և այլն, աշխատում ենք ոչ կոռեկտ մեքենայական թարգմանությունների հետ և ադապտացնում ենք նախնական նյութը երկրների մշակութային և իրավական առանձնահատկություններին: Ռումիներենից հայերեն թարգմանության արժեքը կախված է տեքստի ծավալից, որը մենք չափում ենք էջերով (1 էջը = 1800 նիշ) և Ձեր ընտրած փաթեթից: Ընկերությունն առաջարկում է փաթեթի երեք տեսակ՝
- ստանդարտ– Basic,
- խմբագրմամբ – Business,
- շտապ՝ սրբագրմամբ – Extra:
Ռումիներենից հայերեն և հակառակ թարգմանության արժեքը բացարձակ նույնն է, ինչն, անկասկած, Էյ Ջի թարգմանչական ընկերության մրցակցային առավելությունն է: Որակավորված մասնագետներն առանց դժվարության շարադրում են տեքստերը երկու լեզվով՝ ծախսելով աշխատանքների վրա միևնույն ժամանակը: Հիշեցնենք, որ մենք աշխատում ենք մասնակի կանխավճարով, այդ պատճառով ամբողջական հաշվարկը կատարվում է միայն տեքստում բոլոր հնարավոր անճշտությունները վերացնելուց հետո: Բայց ռումիներենից թարգմանության գինը չի փոխվում, այն սահմանվում է դեռևս պայմանագիրը կնքելու ընթացքում: