Ճապոներենից թարգմանության ծառայությունները բավականին հազվադեպ են, քանի որ մասնագետները սակավաթիվ են: Բայց Էյ Ջի թարգմանչական ընկերությունում աշխատում են փորձառու թարգմանիչներ, որոնք կարող են հաղթահարել ցանկացած դժվարություն: Մեր աշխատակիցները լեզվակիրներ են, այդ պատճառով հեշտությամբ աշխատում են դարձվածքների, ժարգոնիզմների, փոխառությունների և նորաբանությունների հետ: Մենք աշխատում ենք ինչպես գեղարվեստական գրականության, այնպես էլ անձնական նամակագրության, գործնական փաստաթղթերի, գիտական աշխատանքների, հատուկ թղթաբանության հետ:
Ընկերությունն ընդունում է տեքստի ցանկացած տեսակ՝
- տպագիր,
- ձեռագիր,
- էլեկտրոնային:
Հնարավոր է նաև աուդիո և վիդեո նյութերի մշակում: Նշենք, որ ճապոներենից հայերեն և հակառակ ուղղությամբ թարգմանության արժեքը նույնն է և նշված է 1 էջի համար: Դա կազմում է մոտ 1800 նիշ, ինչը համապատասխանում է մոտ 350 հիերոգլիֆի: Հաճախորդներին առաջարկվում է տեքստերի հետ աշխատանքի երեք տիպ՝ Basic, Business և Extra: Բոլոր ծառայությունները տրամադրվում են բացառապես Էյ Ջի թարգմանչական ընկերության ուժերով՝ առանց միջնորդների ներգրավման: Այդ պատճառով մենք կարողանում ենք պահպանել ցածր գներ պատրաստի տեքստերի բարձր որակի դեպքում:
Ընտրված ծառայության տեսակը պատվիրելու համար լրացրեք առցանց ձևը, օգտվեք <<հետադարձ զանգ>> ծառայությունից կամ կապվեք աշխատակիցների հետ թեժ գծով: Մենք ընդունում ենք ցանկացած ծավալի աշխատանք և հաճույքով կթարգմանենք անգամ մի քանի տող: Ծավալուն աշխատանքների համար նախատեսված է զեղչային համակարգ: Անհրաժեշտության դեպքում կարելի է ձևակերպել շտապ պատվեր և մեկ օրվա ընթացքում ստանալ պատրաստի տեքստ: