Թուրքերենը թյուրքական լեզվախմբի լեզուներից մեկն է, որը պատկանում է օղուզական խմբին: Թուրքերենը Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի պետական լեզուն է, թուրքերեն խոսում են նաև Սիրիայում, Լիբանանում և այլ երկրներում: Թուրքերենը թյուրքական լեզվախմբի առավել մեծ տարածում ունեցող լեզուն է, որն օգտագործում է ոչ պակաս քան 45 միլիոն մարդ:
Թուրքերենի վրա մեծ ազդեցություն են ունեցել արաբերենն ու պարսկերենը, վենեցիացիների ազդեցության տակ (15-րդ դար) այն ունի փոխառություններ իտալերենից, մոտավորապես նույն ժամանակահատվածում ձևավորվել են փոխառությունները հուներենից, իսկ 18-20 դարերում՝ ֆրանսերենից և անգլերենից: 20 րդ դարի սկզբին կատարվել է թուրքերեն լեզվի ռեֆորմը և իրականացվել արաբերենից լատիներեն այբուբենի անցումը:
Էյ Ջի թարգմանչական ընկերության մասնագետները,որոնց թվում կան լեզվակիրներ, կիրականացնեն հայերենից թուրքերեն և հակառակը ցանկացած
բարդության տեքստերի թարգմանություններ, այդ թվում՝
• Թուրքերեն տեխնիկական թարգմանություն՝ հրահանգների, գծագրերի, մասնագիտացված գրականության, գիտատեխնիկական թարգմանություն,
• փաստաթղթերի թարգմանություն՝ անձնագրի, դիպլոմի, ատեստատի, ծննդյան վկայականի, ամուսնության վկայականի, մաքսային դեկլարացիայի, հիմնադիր փաստաթղթերի և այլն,
• գեղարվեստական թարգմանություն՝ գրականություն, ֆիլմեր, երգեր,
• իրավաբանական թարգմանություն հայերենից թուրքերեն և հակառակը՝ պայմանագրեր, համաձայնագրեր, հաշվապահական հաշվետվություններ, այլ փաստաթղթեր,
• բժշկական թարգմանություն՝ էպիկրիզներ, պատրաստուկների և սարքավորումների օգտագործման հրահանգներ, այլ բժշկական փաստաթղթեր,
• տնտեսական (ֆինանսական) թարգմանություն՝ կանոնադրություն, բանկային հաշվետվություններ, արտահանման դեկլարացիա, հաշվապահական հաշվետվություն,
• կայքերի տեղայնացում և թարգմանություն:
Մեր ընկերության մասնագետները պատրաստ են կատարելու ցանկացած բարդության և թեմատիկայով տեքստերի թարգմանություններ:
Եթե Դուք ցանկանում եք պատվեր կատարել, ապա ձևակերպեք այն առցանց կամ զանգահարեք մեզ: Դուք կարող եք իմանալ թարգմանության արժեքը՝ կատարելով պատվերի առցանց հաշվարկ:
Գրավոր թարգմանության արժեքը՝ սկսած 3000 դրամից: