Գրավոր թարգմանություններ անգլերենից հայերեն և հակառակը
Անգլերենն ավելի ու ավելի է տարածվում ամբողջ աշխարհում և ձեռք է բերում գլոբալ առանձնահատկություններ: Անգլախոս մարդկանց թիվը մոլորակի վրա այժմ կազմում է արդեն մոտ չորս հարյուր տաս միլիոն:
Այդ լեզուն դարձել է ժամանակակից աշխարհի հաղորդակցման ամենահզոր գործիքը: Այն օգտագործվում է փաստաթղթեր կազմելու և տարաբնույթ տեքստեր գրելու համար, գերակշռում է համակարգչային ծրագրի ստեղծման ժամանակ: Այդ պատճառով շատ ձեռնարկատերերի, ինչպես նաև բիզնեսի հետ կապ չունեցող մարդկանց համար արդիական է թարգմանությունների պահանջը: Ինչի շնորհիվ լեզվական թարգմանությունները ծառայությունների շուկայի արագ զարգացող սեգմենտն են հանդիսանում: Եվ, ինչպես յուրաքանչյուր դինամիկ շուկա, այն գրավում է մեծ քանակությամբ ոչ պրոֆեսիոնալ թարգմանիչների և ուղղակի խաբեբաների, որոնք ցանկանում են տիրապետել որոշակի փակ տեղեկատվության և շահ ունենալ առևտրային բովանդակությամբ տեքստերից:
Ինչու՞ է պետք դիմել Էյ Ջի թարգմանչական ընկերության մասնագետներին:
• Մեր թարգմանիչները պարտադիր կերպով ունեն բարձրագույն մասնագիտական կրթություն: Յուրաքանչյուր նախագծի համար հավաքվում է համապատասխան փորձ ունեցող և կոնկրետ ոլորտի նրբություններն իմացող մի թիմ: Հաճախ աշխատանքի մեջ ներգրավվում են լեզվակիրներ:
• Մենք մատուցում ենք ծառայություններ ըստ ոլորտների՝ մշակում ենք տեխնիկական (օրինակ՝ հրահանգներ), տնտեսագիտական (օրինակ՝ պայմանագրի թարգմանություն անգլերենից հայերեն օպտիմալ գնով), բժշկական, գեղարվեստական տեքստեր, ինչպես նաև կատարում ենք կայքերի, ծրագրերի, բջջային հավելվածների թարգմանություն և տեղայնացում և այլն:
• Մեր ընկերության աշխատակիցները ոչ միայն թարգմանություն անել, այլև, ըստ պատվիրատուի պահանջի, ձևակերպել և վավերացնել փաստաթւղթը (նոտարական, իրավաբանական):
• Իրականացնելով իր աշխատանքը, մեր ընկերությունը պահպանում է պատվիրատուի տեղեկատվության խիստ գաղտնիությունը: Ոչ մի թուղթ չի կարող դուրս բերվել ընկերության տարածքից, բացի հաճախորդի հետ նախօրոք որոշված դեպքերի:
• Անգլերենից հայերեն պրոֆեսիոնալ թարգմանության ծառայություն պատվիրելով պատվիրատուն կարող է վստահ լինել, որ փաստաթղթի մեջ քերականական սխալներ չեն լինելու: Հանձնելուց առաջ աշխատանքը վերընթերցվում է, մանրամասն ստուգվում և սրբագրվում:
Էյ Ջի թարգմանչական ընկերությունը ծառայություններ է մատուցում երեք գնային կատեգորիաներով՝ ստանդարտ, բիզնես և էքստրա: Կախված այն բանից, թե որքան կարևոր և բարդ է փաստաթուղթը, Դուք կարող եք ընտրել համապատասխան տարբերակը: Ուշադրություն դարձրեք, որ անգլերենից հայերեն և հակառակը թարգմանության արժեքը նույնն է և գտնվում է շուկայական գների ստորին մակարդակում:
Եթե Դուք ուզում եք պատվեր կատարել, խնդրում ենք, ձևակերպեք այն կայքում կամ զանգահարեք մեզ: Դուք կարող եք իմանալ անգլերենից հայերեն տեքստերի թարգմանության արժեքը՝ կատարելով պատվերի առցանց հաշվարկ:
Անգլերեն գրավոր թարգմանության 1 էջի արժեքը սկսվում է 2000 դրամից: