Իսպաներենը չինարենից հետո երկրորդ լեզուն է` աշխարհում այդ լեզվով խոսողների թվով: Իսպաներենի նման տարածվածության պատճառն այն է, որ կոնկիստադորների երկիրը նախապես ակտիվ նվաճողական քաղաքականություն էր վարում:
Իսպաներենը պետական լեզու է ավելի քան 20 երկրներում, բացի դրանից այն Եվրոմիության պաշտոնական լեզուներից է: Իսպաներեն լեզուն պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի ռոմանական խմբին: Հենց այդ պատճառով էլ իտալերենն ու իսպաներենն ունեն մի շարք նմանություններ:
Էյ Ջի թարգմանչական ընկերության պրոֆեսիոնալ թարգմանիչները, այդ թվում նաև լեզվակիր թարգմանիչները կկատարեն որակյալ թարգմանություն իսպաներենից հայերեն և հայերենից իսպաներեն հետևյալ ուղղվածությամբ՝
• Իրավաբանական տեքստեր,
• Տեխնիկական տեքստեր (մեքենաշինություն, տեխնոլոգիա, տրանսպորտ, արդյունաբերություն և այլն),
• Բիզնես,
• Բժշկություն, բնական գիտություններ,
• Համակարգչային և ծրագրային ապահովում,
• Առևտուր,
• Գովազդ,
• PR:
Եվ սա մեր թարգմանիչների աշխատանքների և հնարավորությունների ամբողջական ցանկը չէ: Էյ Ջի թարգմանչական ընկերությունը իրականացնում է կայքերի թարգմանություն և տեղայնացում իսպաներենով:
Եթե դուք ցանկանում եք պատվիրել թարգմանություն իսպաներենից հայերեն կամ հայերենից իսպաներեն,ապա կարող եք պատվիրել առցանց կամ զանգահարել մեզ: Թարգմանության արժեքը նույնպես կարող եք հաշվարկել առցանց` մեր կայքի օգնությամբ: