Հայերենից ուկրաիներեն և հակառակը թարգմանությունը բարդ չի համարվում, ինչից հետևում է դրա բավականին ցածր արժեքը:
Չնայած արխաիկ նշանակությունների և ձևերի մեծ թվին, ուկրաիներենի բառային կազմը շատ ընդհանուր բաներ ունի ռուսերենի հետ, իսկ շարահյուսությունն ու կետադրությունն ընդհանրապես նույնանման են: Եթե ռուսն ու ուկրաինացին խոսեն ամեն մեկն իր լեզվով, նրանք, անկասկած, կկարողանան հասկանալ իրար:
Թարգմանության ո՞ր տեսակներն են առավել պահանջված:
Առավել հաճախ մեր ընկերություն դիմում են անձնական բնույթի պաշտոնական փաստաթղթեր ուկրաիներենից հայերեն թարգմանելու համար:
Մենք սպասում ենք Ձեր պատվերներին, եթե Ձեզ անհրաժեշտ է թարգմանել՝
• անձը հաստատող փաստաթղթեր,
• ՔԿԱԳ մարմինների կողմից տրված փաստաթղթեր,
• միգրացիոն հաշվառման փաստաթղթեր,
• աշխատանքային գրքույկ, տեղեկանք աշխատանքային ստաժի մասին,
• ատեստատ, դիպլոմ և դրանց կցված հավելվածները, կուրսեր ավարտելու մասին վկայագրեր, ուսանողական տոմս և ստուգման գրքույկ,
• վկայականներ (կենսաթոշակի, վարորդական),
• դիմումներ, ռեզյումե, հանձնարարական և ուղեկցող նամակներ,
•հիվանդանոցային թերթեր, տեղեկանքներ, զինվորական տոմս և այլն:
Բիզնես փաստաթղթերի թարգմանության ծառայությունները նույնպես պահանջված են, դրանք հիմնականում պայմանագրեր, հիմնադիր, իրավական և նորմատիվ փաստաթղթեր են, ֆինանսական փաստաթղթաբանություն: Ուկրաիներենից հայերեն տեխնիկական տեքստերի թարգմանությունը քիչ է օգտագործվում, իսկ ահա հակառակը՝ հաճախ:
Ուղարկեք մեզ ֆայլը թարգմանության արժեքը ճշտելու համար, և մենք կհաղորդենք Ձեզ այդ մասին մոտակա ժամանակում: Եթե սպասելու ժամանակ չունեք, ապա զանգահարեք +7 (812) 409-38-84 հեռախոսահամարով կամ Skype-ով՝ gevorgjan3.